Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը (60 կգ) բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը 1:1 +/- հաշվով հաղթել է Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովին։
Սեպտեմբերի 19-ին Մալխաս Ամոյանն (77 կգ) աշխարհի չեմպիոն էր հռչակվել։






































