Ըմբիշ Ալեքս Մարգարյանը 3 հաղթանակ է տոնել և դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի բուլղարացի Կրիստիան Միլենկովի հետ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Քառորդ եզրափակչում Մարգարյանը հաղթել է Իրանը ներկայացնող Մոհամմադ Աբութալեբին: 63 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը հաղթանակներ տարել նաև Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նկատմամբ:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է Սամոկովում (Բուլղարիա) օգոստոսի 17-24-ը։






































