Հայաստանի ֆուտբոլի Մ17 հավաքականը 3։2 հաշվով հաղթել է Մոլդովային, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Առաջին խաղակեսի մեծ մասում Հայաստանի թիմը երկու գնդակի տարբերությամբ զիջել է մրցակցին, սակայն Անդրանիկ Երվանդյանը կրճատել է հաշվի տարբերությունը՝ դարձնելով այն 1:2։
Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Մհեր Հարությունյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ հաղթական գոլն ավելացված ժամանակի 90+6-րդ րոպեին խփել է Տիգրան Օհանյանը։
Հավաքականների միջև նախորդ ընկերական խաղը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին և ավարտվել էր 3:1 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։




































