Բուլղարիայի Սամոկով քաղաքում տեղի ունեցող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում օգոստոսի 19-ին Հայաստանը ներկայացնող Սարգիս Բեգոյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Հաչի Զադեին։
61 կգ քաշային հայ մարզիկն անցել է առաջնության 1/8 եզրափակիչ։ Այսօր պայքարի դուրս կգա նաև 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Արման Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 17-24-ը։






































