Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:22

Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Ղազարյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է ունեցել` 140 կգ, 145 կգ, 148 կգ: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ:

Նշվում է, որ պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Ղազարյանը 2025 թվականի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն է հռչակվել:

Ավելի վաղ Լիմայում ընթացող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Ղազարյանը երկամարտի 330 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն էր դարձել։

Մադրիդում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+