Իտալիայում ընթացող մինչև 15 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը թիմային պայքարում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ նվաճելով 6 մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
57 կգ քաշային կարգում միմյանց մրցակից էին հայ մարզիկները։ Այս քաշային կարգում ըմբիշ Էրիկ Պապիկյանը 6։2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին՝ նվաճելով 57 քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, իսկ Կոլոտյանն արծաթե մեդալ է նվաճել։
75 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Արթուր Մկրտչյանը՝ եզրափակչում զիջելով ռուս Ամալ Ունարոկովին:
Ըմբիշներ Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ) և Համլետ Անտոնյանը (62 կգ) առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել:
Հունիսի 25-ին առաջնության եզրափակիչ էր անցել 3 հայ մարզիկ։ Կիսաեզրափակչում Կոլոտյանը և Պապիկյանը հաղթել էին ադրբեջանցի ըմբիշներ Էլհան Հասանովին և Մուրազ Հուսեյնովին:






































