Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրորդ Վարազդատ Լալայանը հաղթել է պոկում վարժությունում։
Նա բարձրացրել է 210 կիլոգրամ։
Ավելի վաղ մրցաշարում Գարիկ Կարապետյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Աննա Ամրոյանը նվաճել էին արծաթե մեդալներ։ Դավիթ Հովհաննիսյանը և Գառնիկ Չոլաքյանը դարձել էին մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ ծանրորդուհի Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալ էր նվաճել։