Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն է արժանացել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նա գրանցել է երկամարտի 338 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցում է կատարել և 153 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ նվաճել։ Հրում վարժությունում հայ ծանրորդը 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզի։
Հայաստանը ԵԱ-ում ավելի վաղ երկամարտի 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին արժանացել էր կանանց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ)։ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Վաղը՝ ապրիլի 17-ին, մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։