Հայ ծանրորդուհի Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալ է նվաճել Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
87 կգ քաշային կարգում Գյուրջյանը երկամարտի 246 կգ (106+140 կգ) արդյունքով նվաճել է մրցաշարի փոխչեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 110 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ։ Համակցված պայքարում նա երկամարտի 232 կգ (110+122 կգ) արդյունքով գրավել է չորրորդ տեղը։
Ավելի վաղ մրցաշարում Գարիկ Կարապետյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Աննա Ամրոյանը նվաճել էին արծաթե մեդալներ։ Դավիթ Հովհաննիսյանը և Գառնիկ Չոլաքյանը դարձել էին մրցաշարի բրոնզե մեդալակիրներ։