Ռուսաստանում բնակվող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հաղթել է կանադացի Գաբրիել Դիալոյին, գրել է Chempionat.com-ը։
Խաչանով առավելության է հասել 7:6 (7:4), 4:6, 6:3, 6:3 հաշվով, հանդիպումը տևել է 3 ժամ 14 րոպե։
Հաջորդ խաղափուլի ընթացքում Խաչանովը կհանդիպի Ալեքս Միխելսեն-Ջեյմս Մաքքեյբ զույգի հաղթողի հետ։
Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 12-26-ը։ Տղամարդկանց գործող չեմպիոնն իտալացի թենիսիստ Յաննիկ Սիներն է։
Խաչանովը 28 տարեկան է և համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մարզիկը 7 հաղթանակ է տարել ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Մեծ սաղավարտի մրցաշարերում մարզիկի լավագույն արդյունքն ԱՄՆ-ի (2022) և Ավստրալիայի (2023) բաց առաջնությունների կիսաեզրափակիչ դուրս գալն էր: 2021 թվականին Խաչանովն Օլիմպիական խաղերի մենախաղում արծաթե մեդալակիր էր դարձել, իսկ ռուսական թիմի կազմում՝ Դևիսի գավաթակիր։