Այսօր ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հյուրընկալել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին և հաղթանակ տարել 2:1 հաշվով:
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻԿ-ի գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգը նշել է, որ իրենք չեն թերագնահատել «Արարատ-Արմենիա»-ի հնարավորությունները, խաղի մեկնարկային րոպեներին գոլ բաց թողեցի և կարմիր քարտ ստացան։
«Մենք չէին թերագնահատել «Արարատ-Արմենիա»-ին: Հաջորդ խաղում իսկական կռիվ պետք է տանք»,-ասել է ԱԻԿ-ի գլխավոր մարզիչը:
Նշենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հյուրընկալեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին և Պետրոս Ավետիսյանի դուբլի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 17-ին:շ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







