Կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը դարձել է Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի ունեցած WUKF կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն, հայտնում է Aravot.am-ը։
Առաջնությունն անցկացվել է հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում, մասնակցել են 48 երկրների 76 ֆեդերացիաների մարզիկներ։
Մարզիկի խոսքով՝ ամենադժվարը կիսաեզրափակչում էր, որտեղ 3:2 հաշվով հաղթել է իռլանդացի մարզիկին, իսկ եզրափակչում 7:1 հաշվով առավելության է մեքսիկացի մրցակցի նկատմամբ։
Մրցաշարից առաջ հայ մարզկի մասնակցությունը հարցականի տակ էր՝ ստացած վնասվածքների և բարդ վերականգնման շրջանի պատճառով։ Այնուամենայնիվ, Ունանյանը որոշել էր գնալ ռիսկի և պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։
«Թեպետ այդքան էլ լավ պատրաստված չէի, քանի որ զբաղված էի իմ վնասվածքներով և վերականգնողական փուլով, բայց որոշեցի ռիսկի գնալ և մասնակցել։ Ուրախ եմ, որ այսպիսի հզոր վարկածով արդեն երկրորդ տարին անընդմեջ դարձա հաղթող»,- նշել է Ունանյանը։
2025 թվականի հուլիսին Ունանյանը ՀՀ կարատեի պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր WUKF վարկածով ԱԱ ոսկե մեդալ։ Մարզիկը 2025 թվականի սեպտեմբերին ողնաշարի լուրջ վիրահատության էր ենթարկվել։






































