Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է Հռոմում անցկացվող ATP Masters 1000 մրցաշարում իր ելույթները, հայտնում է Sportbox.ru-ն։
Խաչանովը քառորդ եզրափակչում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղը տեղի է ունեցելավ մայիսի 13-ին և ավարտվել Ռուդի հաղթանակով երեք սեթում՝ 6:1, 1:6, 6:2 հաշվով։
Մրցաշարում Խաչանովը հաղթել էր Ալեքսանդր Շևչենկոյին (6:4, 6:4), Բոտիկ վան դե Զանդշուլպին (5:7, 6:4, 6:4) և Դինո Պրիզմիչին (6:1, 7:6):






































