Հայաստանի հավաքականն ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունից վերադարձել է 14 ոսկե, 11 արծաթե և 2 բրոնզե մեդալներով, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։
Թաոլու ոճում հայ պատանիները նվաճել են 2 արծաթե, մեծահասակները՝ 1 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Սանդա ոճում պատանիներն արժանացել են 4 ոսկե, 2 արծաթե մեդալի, երիտասարդները՝ 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի, մեծահասակները՝ 4 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե մեդալի։





































