Տիրանայում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
61 կգ քաշային կարգի եզրափակչում Հարությունյանը 7-2 հաշվով հաղթել է Դմիտրի Շամելային ու կանգնել պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել էր ապրիլի 20-26-ը: Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված էին 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էր հռչակվել։ Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։ Բրոնզե մեդալներ էին նվաճել Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը, Գասպար Տերտերյանը, ինչպես նաև Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը։






































