Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Չալոյանը եզրափակչում է, հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է։
Ապրիլի 24-ին Չալոյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզ։
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։





































