Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:33

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները ձմեռային Օլիմպիական խաղերում

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները ձմեռային Օլիմպիական խաղերում

Իտալիայում շարունակվում են ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք, սակայն, ավարտվեցին Հայաստանի ներկայացուցիչների համար։ 

Հայաստանն այս ստուգատեսին  ներկայացված էր հինգ մարզիկով՝ գեղասահքում, լեռնադահուկային սպորտում և դահուկավազքում։

Գեղասահք

Սպորտային զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն ազատ ծրագրում վաստակել էր 114.39 միավոր։ Կարճ ծրագրից հետո նրանք ունեին 66.27 միավոր և երկու ծրագրի հանրագումարում՝ 180.66 միավորով զբաղեցրել են 14-րդ հորիզոնականը։ Կարճ ծրագրի շրջանակում Ակոպովան և Ռախմանինը ներկայացել էին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։ 

Լեռնադահուկային սպորտ

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջք մրցաձևի առաջին մրցահերթում ցույց էր տվել 1:10.12 ժամանակ և ընթացել 37-րդ տեղում, սակայն երկրորդ փորձի ժամանակ թույլ տված խախտման պատճառով որակազրկվել է և դուրս մնացել հետագա պայքարից։

Ավելի վաղ նա հանդես էր եկել հսկա ոլորավայրէջք մրցաձևում՝ 1:21.67 արդյունքով 81 մասնակիցների թվում գրավելով 59-րդ տեղը։

Դահուկավազք

Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում 23:06.4 արդյունքով զբաղեցրել է 53-րդ տեղը։ 20 կմ սկիաթլոնում (դասական/ազատ ոճ) նա 73 մասնակիցների թվում գրավել է 48-րդ տեղը՝ 51:06 արդյունքով։

Կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում Կատյա Գալստյանը 28:33 արդյունքով 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը։ Նա մասնակցել է նաև 20 կմ սկիաթլոն մրցաձևին, սակայն առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։

Հայաստանի մասնակցությունը

Թեև հայ մարզիկներին չհաջողվեց նվաճել մեդալ, նրանք հանդես եկան տարբեր մրցաձևերում՝ գրանցելով իրենց լավագույն արդյունքները և ներկայացնելով երկիրը միջազգային խոշորագույն մարզական հարթակում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+