ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն առաջին անգամ հանդես եկան իտալական Միլան քաղաքում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Հայկական սպորտային զույգը սառույց դուրս եկավ առաջին համարի ներքո։ Կարճ ծրագրի շրջանակում Ակոպովան և Ռախմանինը ներկայացրին իրենց ելույթն Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո և վաստակեցին 66,27 միավոր՝ հաղթահարելով որակավորման փուլը։
Հայ գեղասահորդներից անմիջապես հետո հանդես եկան Օլիմպիական խաղերի գործող չեմպիոններ Սույ Վենցզինը և Հան Ցունը (Չինաստան)։
Ազատ ծրագիրը, որից հետո կխաղարկվեն մեդալները, տեղի կունենա փետրվարի 16-ին։






































