ԱՄՆ-ում աշխատող հայազգի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը պաշտոնապես ընդգրկվել է ԱՄՆ գեղասահքի փառքի սրահում (U.S. Figure Skating Hall of Fame), հայտնում է sportarena.kz-ն։
Արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին Սենթ Լուիսում՝ ԱՄՆ ազգային առաջնության ժամանակ։
Այս բացառիկ ճանաչումը շնորհվում է նրանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել գեղասահքի զարգացման գործում։ Հարությունյանն ընդգրկվել է 2026 թվականի դասարանում՝ լեգենդար օլիմպիական չեմպիոն Նաթան Չենի հետ միասին, որի հետ նա միջազգային ասպարեզում ակնառու արդյունքների է հասել։
Իր կարիերայի ընթացքում Հարությունյանը մարզել է մի շարք ականավոր մարզիկների. Չենից բացի, նրա սաների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահքի աստղեր Միշել Կվանը, Սաշա Քոհենը, Էշլի Վագները և Մաո Ասադան։






































