ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն հաղթանակ է տարել լեհական «Լեգիայի» նկատմամբ։
Հայկական ակումբը, 2։1 հաշվով սեփական հարկի տակ հաղթելուց հետո, գործանակում ապահովել է եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։
Հաջորդ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Կիևի «Դինամոյի» դեմ չեզոք դաշտում։
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» հաղթել էր Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Երկրորդ տուրում հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։ Երրորդ տուրում պարտվել էր չեխական «Սիգմային», իսկ չորրորդ տուրում ոչ-ոքի էր ավարտել խաղը շոտլանդական «Աբերդինի» հետ։






































