ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության Լիգայի փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» արտագնա խաղում մրցել է շոտլանդական «Աբերդինի» հետ։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Առաջին տուրում «Նոան» հաղթել էր Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Երկրորդ տուրում հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։ Երրորդ տուրում պարտվել էր չեխական «Սիգմային»։






































