Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 6 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
1/8 եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել և քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք են ստացել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Նրանք դեկտեմբերի 10-ին կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի համար, իսկ դեկտեմբերի 9-ին 1/4 եզրափակչի ուղեգրի համար կպայքարի 5 հայ բռնցքամարտիկ։
Առաջնությունն անցկացվում է դեկտեմբերի 2-13-ը։




































