Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:10

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվականի ղեկավարը Թրամփին վերաբերող ֆիլմի մոնտաժի պատճառով հեռացել են աշխատանքից

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվականի ղեկավարը Թրամփին վերաբերող ֆիլմի մոնտաժի պատճառով հեռացել են աշխատանքից

BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրված Panorama վավերագրական ֆիլմի մոնտաժի շուրջ առաջացած քննադատություններից հետո, հայտնում է BBC-ն:

Դեյվին, որը պաշտոնավարում էր հինգ տարի, բախվել էր աճող ճնշման՝ կապված մի շարք սկանդալների և կողմնակալության մեղադրանքների հետ, որոնք հետապնդում էին Բրիտանիայի հանրային հեռարձակողին, գրել է ԶԼՄ-ն:

The  Telegraph-ը հրապարակել է BBC-ի ներքին փաստաթուղթ, ըստ որի` Panorama-ն մոնտաժել էր ԱՄՆ նախագահի խոսքի երկու հատված այնպես, որ Թրամփը կարծես բացահայտ խրախուսել էր 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգությունները։

Մեծ Բրիտանիայի քաղաքական առաջնորդները հույս են հայտնել, որ այս հրաժարականները կհանգեցնեն փոփոխությունների, մինչդեռ Թրամփը ողջունել է այդ որոշումը։

Առաջին անգամն է, որ BBC-ի գլխավոր տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տալիս նույն օրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+