Գիտնականները մկների վրա փորձ են անցկացրել և պարզել, թե անառողջ սնունդը որքան ժամանակում կարող է ազդել ուղեղի, ճանաչողական կարողությունների վրա, գրում է Doctorpiter-ը։
Խոսքը ֆասթֆուդի, չիպսերի, կիսաֆաբրիկատների, թխվածքների և նմանատիպ բարձր կալորիականությամբ ուտելիքների մասին է, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպ և շաքար։
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ընդամենը մի քանի օր անառողջ սննդակարգը կարող է ազդել ուղեղի աշխատանքի վրա։ Մկների վրա արված փորձի ընթացքում պարզվել է, որ այդ սնունդը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել ընդամենը չորս օրում։
Գիտնականները նաև պարզել են, որ երբ սննդակարգը վերադառնում է հավասարակշռված վիճակի, նեյրոնները հանգստանում են, հիշողության կամ մտածողության հետ կապված խնդիրները վերանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







