Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումն անցկացնում է Holiday Inn Express Yerevan (Yerevan, Armenia) հյուրանոցում։ Այս մասին տեղեկանում ենք Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։
«Արդեն մեկ ամիս է, ինչ մեր բուժանձնակազմը իր մեկուսացումը անցկացնում է այս դրական և ջերմ միջավայրում։ Հյուրանոցային համարները տրամադրվել են սեփականատիրոջ սեփական նախաձեռնությամբ։ Այս մարդասիրական, մեծահոգի և շնորհակալական քայլը Ձեր կողմից, գնահատելի է և պատվարժան։ Շնորհակալություն Holiday Inn Express Family»,- ասված է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







