Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛երեխան, թե՛ մայրն իրենց լավ են զգում»,- գրել է Թորոսյանը։
Նախարարը նշել է, որ ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր:
«Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ: Առողջություն եմ մաղթում նրանց»,- գրել է Արսեն Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







