Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:15

Հորդորվել է՝ չախտահանված շենքերի մուտքերի հասցեներն ուղարկել քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանվում են բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակների սրահները։ Այս աշխատանքները կատարվում են վարչական շրջանների աշխատակազմի և համատիրությունների միջոցով։

«Բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման աշխատանքը երբեմն կարող է լինել շատ անտեսանելի, որովհետև դա ընդամենը տևում է մի քանի րոպե։ Մարդիկ մտնում են հատուկ նյութերով որտեղ մի տեսակի սարքով, որտեղ մյուս տեսակի սարքով։ Բոլորը նույնը չեն։ Այդ աշխատանքը կարող է կատարվել առավոտյան շատ շուտ ժամերին։ Նորմալ է, որ մեր քաղաքացիները չեն նկատում»,-քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Սերգեյ Հարությունյանը։

Նշենք, որ Հարությունյանը նաև վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավարն է։

Երևանի քաղաքապետի տեղակալը քաղաքացիներին հորդորեց՝ եթե իրենց մուտքերում ախտահանման աշխատանքներ չեն իրականացվել, այդ հասցեները տրամադրել Երևանի քաղաքապետարանին կամ զանգահարել վարչական շրջանների թեժ գծերին։

«Ցուցումը չի փոխվել։ Պարտադիր օրական մեկ անգամ՝ առավոտյան պետք է ախտահանվեն և վերելակների խցերը, և կոճակների հատվածը, և բնական է մուտքերը՝ իրենց բռնակներով»,-նշեց Սերգեյ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ մինչ արտակարգ դրության հայտարարումը ախտահանվում էր նաև հասարարական տրանսպորտը։ Սակայն այս օրերին ախտահանվում է միայն համայնքին պատկանող ավտուբուսները, որոնցով երեքից չորս անգամ բուժաշխատողներին տանում են աշխատանքի և տուն տեղափոխում։ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ նրանց տեղափոխումը կազմակերպելու համար նոր երթուղիներ են կազմվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+