Փոխնախարար Արտյոմ Սմբատյանը կորոնավիրուսի վերահսկման ու համակարգման աշխատանքներով է զբաղվում: Այս ընթացքում համացանցում նկարներ հայտնվեցին, թե ինչպես է փոխնախարարը շրջում հիվանդանոցում, տեսակցում հիվանդներին:
«Հրապարակի» փոխանցմամբ՝ հիվանդանոցից փոխնախարարի կինն այս օրերին աշխատանքի է անցել Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում, նա մասնագիտությամբ բժիշկ է: Այսօր առավոտյան նա նկար է հրապարակել հիվանդանոցից:
Կայքի տեղեկություններով՝ զույգը անցյալ շաբաթ որոշել է տեղափոխվել հիվանդանոց՝ երեխային ու տարեց ծնողներին վտանգի տակ չդնելու համար:
«Հրապարակի» հետ զրույցում պարոն Սմբատյանը հաստատեց այս տեղեկությունն ու ասաց, որ միևնույն է՝ տուն միայն քնելու համար էին գնում: «Իհարկե, դժվար է առանց երեխայի, բայց հանգիստ է, որ հարազատները վարակից հեռու են»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







