Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Գազայի իշխանությունները միջազգային հանրությանը մեղադրել են պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների համար։
Դեկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է ռազմական գործողությունների վերսկսման մասին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել էին, որ նոյեմբերի 24-ից պատանդներին և բանտարկյալներին ազատելու համար զինադադար է լինելու։ Այնուհետև հրադադարը երկարացվել էր երկու անգամ՝ երկու և մեկ օրով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







