Աշխարհահռչակ ամերիկացի բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանի համերգային շրջագայությունը դեպի Ճապոնիա չեղարկվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մեծ ափսոսանքով մենք ստիպված ենք հայտարարել Բոբ Դիլանի, Լյուդովիչո Էինաուդիի և The Hu խմբի ցուցադրությունը չեղյալ հայտարարելու մասին», — ասված է Udo Artists Inc կազմակերպո ընկերության հայտարարության մեջ:
Բոբ Դիլանի համերգային շրջագայությունը Ճապոնիայում նախատեսված էր անցկացնել ապրիլի 1-ից 24-ը: Միայն Տոկիոյում և Օսակայում սպասվում էր մոտ 15 համերգ:
Ներկայումս Ճապոնիայում, որտեղ պաշտոնապես հաստատվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 1387 դեպք, չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները, համերգները, փակ են դպրոցները վիրուսի տարածումը կանխելու համար: Երկրի ամենամեծ զվարճանքի այգիները՝ Տոկիոյի Դիսնեյլենդը և DisneySea- ն, ինչպես նաև Ճապոնիայի Osaka Universal Studios-ը, հայտարարել են, որ չեն վերսկսի աշխատանքը մինչև առնվազն մարտի 22-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



