Ֆիթնես մարզիչը նշել է ինտերվալային ծոմապահության օգտակարությունը
Ինտերվալային ]ոմապահությունն օգնում է օրգանիզմին ինքնուրույն կազդուրվել, բայց այս տեսակի սննդակարգով չարժե տարվել, «Газете.Ru»-ի հետ զրույցում ասել է ֆիթնես-մարզիչ Գեորգի Ելգինը:
«Ինտերվալային ծոմապահության ընթացքում օրգանիզմում սկսում է այնպիսի հետաքրքիր գործընթաց, ինչպիսին ավտոֆագիան է, երբ բջիջը դատարկում է իր պաշարները և ինչ-որ պահի կարող է ուտել մեկ այլ բջջի՝ վերջինիս նորացման և աշխատունակության համար»,-ասել է պարբերականի զրուցակիցը։
«Եթե չես ուզում նստել լիարժեք ծոմապահության վրա, կարելի է հիշել «սովետական» խորհուրդը՝ չուտել ժամը 18:00-ից հետո։ Սա նաև ինտերվալային ծոմապահության տեսակ է, քանի որ միջին հաշվով սննդի միջև ընդմիջումն ավելի քան 12 ժամ է: Եթե կյանքի ռիթմը թույլ չի տալիս ուտել մինչև 18։00-ն, կարելի է չուտել քնելուց 4 ժամ առաջ»,-պատմել է փորձագետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







