Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նախորդի նիստի ժամանակ կայացված որոշումները շարունակվում են իրականացվել՝ սահմանային հսկողությունից սկսած՝ վերջացրած հսկողությունն այն պացենտների, ովքեր հնարավոր է ունենան սիմպտոմներ։ Ինչպես գիտեք ունենք մեկ հաստատված դեպք, քաղաքացին գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և ևս 31 քաղաքացի մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փալիս» հյուրանոցում, բոլորի ինքնազգացողությունը լավ է, գանգատներ չունեն։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ երեկ հետազոտվել է նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացու կինը, ստացվել է բացասական պատասխան։
«Մեր սեփական փորձից ելնելով՝ կարող ենք ասել, որ նույնիսկ համատեղ բնակության դեպքում, անձը կարող է չվարակվել կորոնավիրուսով։ Մինչև օրս կատարվել է 162 նմուշառում, որևէ հաստատված դեպք չուենանք, շարունակում են կատարվել նմուշառումներ։ Նոր դեպքեր ունենալու դեպքում կտեղեկացնենք և կարող եմ ասել, որ ամեն ինչ վերահսկելի է, Հանրապությունը կարող է ապրել իր բնականոն կյանքով»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ Ծաղկաձորում գտնվող քաղաքացիներն ապահովված են կենսական նշանակության անհրաժեշտ ապրաքներով և հսկողության տակ կշարունակեն մնալ մինչև մարտի 14-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







