Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:40

Ինչու երեկոյան 6 — ից հետո չուտելը չափազանց վտանգավոր է. սննդաբանի դատավճիռը

Ինչու երեկոյան 6 — ից հետո չուտելը չափազանց վտանգավոր է. սննդաբանի դատավճիռը

Գարունն իր ընթացքի մեջ է, և մենք բոլորս արդեն մի փոքր ձգել ենք գոտիները, որպեսզի կազմվածքը պատշաճ կերպով պատրաստենք ամռանը։ Մինչ ոմանք իրենց «արգելում» են քաղցր և սիրված բուլկիները, իսկ մյուսները կրճատում են սննդակարգի ընդհանուր կալորիականությունը և սկսում են սպորտով զբաղվել, մյուսները գնում են պարզ և ժամանակի փորձությունը բռնած ճանապարհով. երեկոյան 6-ից հետո նրանք ամբողջովին հրաժարվում են ուտելուց, գրում է The Voice-ի հոդվածագիրը։

«Այնուամենայնիվ, բժիշկները ահազանգում են և զգուշացնում. որքան էլ արդյունավետ լինի այս մեթոդը, նման քաշի կորստի վտանգավոր հետևանքները գերազանցում են բոլոր օգուտները: Սննդաբան Աննա Բելոուսովայի խոսքով՝ կերակուրների միջև երկար ընդմիջումները, որոնք գերազանցում են 12 ժամը, կարող են ազդել ոչ միայն մեր ինքնազգացողության և տրամադրության վրա, այլև նույնիսկ խանգարել ուղեղի աշխատանքը:

«Եթե 12 ժամից ավելի չուտենք, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի շատ անբարենպաստ տատանումներ կսկսվեն։ Սա էնդոկրինոլոգիայի տեսանկյունից ոչ մի լավ բանի չի բերի, քանի որ գլյուկոզան մեր մարմնի շատ բջիջների, առաջին հերթին՝ ուղեղի բջիջների հիմնական սննդարար տարրն է։ Արյան մեջ գլյուկոզայի կտրուկ տատանումները սկզբում դրսևորվելու են տրամադրության խանգարման տեսքով, իսկ հետո կարող են առաջանալ օրգանական հետևանքներ։ Չի կարելի թույլ տալ «քաղցած արյան» երկար ժամանակահատվածներ», — ասել է բժիշկը ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում։

Հենց այդ պատճառով էլ դիետոլոգը նիհարողներին խորհուրդ չի տալիս վերջին կերակուրը կազմակերպել մինչ երեկոյան 6-ը։ Բժշկի կարծիքով՝ գիշերը կարելի է և պետք է ուտել, բավական է միայն դրա համար ընտրել այնպիսի մթերքներ, որոնք չեն ազդի կազմվածքի վրա։ Բելուսովան ուշ ընթրիքի համար իդեալական տարբերակ է համարում սենյակային ջերմաստիճանի ցածր կալորիականությամբ սնունդը, օրինակ՝ կաթնաշոռը»,-գրում է պարբերականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+