Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:38

Չեղարկում է ՊՇՌ թեստի պահանջը ՀՀ մուտք գործելիս

Չեղարկում է ՊՇՌ թեստի պահանջը ՀՀ մուտք գործելիս

Վերջին 14 օրերի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ընդամենը 144 կորոնավիրուսային դեպք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ գրանցվել է 3 դեպք։ Այսպիսով՝ Առողջապահության նախարարությունը չեղարկում է ՊՇՌ թեստի պահանջը ՀՀ մուտք գործելիս։ Համապատասխան որոշում ընդունվեց ապրիլի 28-ին կայացած կառավարության նիստում։

Հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Լատվիան, Իսլանդիան, Իռլանդիան, Յեմենը, Մոնղոլիան, Մեքսիկան, Գաբոնը, Արգենտինան արդեն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, Առողջապահության նախարարությունը ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Ի դեպ, հանվել է քրեակատարողական հիմնարկներում և ԶՈՒ-ում սահմանափակումներն արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների համար, աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի պատվաստման սերտիֆիկատ այլևս չի պահանջվի, վերացվել է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+