Մարտի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում, իսկ մեկ օրում ատարվել է 2608 թեստավորում, առողջացել՝ 64 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444 դեպք, որոնցից 409 757-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2406 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8608 դեպք է արձանագրվել: Մեկ օրում մահացել է մեկ վարակակիր։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, սակայն, մահը վրա է հասել այլ պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







