Այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են քովիդվարակակիրներին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ 3050 մահճակալ պրակտիկորեն անընդհատ զբաղված է։ Նախարարի տվյալներով՝ 1088 քաղաքացի ծանր վիճակում է, որից 307-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 152 քաղաքացի թոքային օդափոխիչ սարքին է միացված։
«Դելտա շտամի առանձնահատկությունն այն է, որ այն թե՛ հիվանդության ընթացքի ծանրության առումով, թե՛ վարակելիության, թե՛ տարիքային առումով մեզ ավելի ու ավելի ծանր վիճակոում է դնում»,- ասաց նախարարը՝ լրացնելով, որ հղիների մոտ նույնպես շտամի ծանր ընթացք է լինում։ Այս պահին 122 հղի կին կա, որոնք հոսպիտալացված են։ Նրանցից 53-ը թոքաբորբ ունի, նրանք թթվածնային կախյալ են։
Ավանեսյանը նշեց, որ 30 433 ակտիվ հիվանդներից 1702-ը պատվաստված են, իսկ հոսպիտալացված 3050 քաղաքացուց 96-ն է պատվաստված։ Ի դեպ, վերակենդանացման բաժանմունքի 1700 հիվանդներից միայն 5-ն է պատվաստված։
Նշենք, որ այսօր 15 818 դեպք է գրանցվել, որի արդյունքում հաստատվել է 2307 դեպք։ Ունենք 38 մահ և 962 առողջացած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







