Երևան է հասել Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։
Դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով:
Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ՝ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







