Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:01

Հերթագրումներ կան պատվաստումների համար․ Նարեկ Զեյնալյան

Քաղաքացիների շրջանում պատվաստվելու պահանջարկ կա։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները հերթագրվում են պոլիկլինիկաներում, սակայն պատվաստվում են նրանք, ովքեր թիրախային խմբում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նա հստակեցրեց, որ առաջին փուլում պետք է պատվաստվեն քրոնիկ հիվանդները, բժիշկները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Պատգամավորն ասաց, որ պատվաստումները միայն կամավորության սկզբունքով են լինելու՝ անվճար, իսկ վճարովի պատվաստման մասին դեռևս խոսք չկա:

Ըստ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ պետք է գիտակցել, որ համավարակի դեմ պայքարի միակ լուծումը պատվաստումն է։

Նրա տեղեկացմամբ՝ ՌԴ-ի հետ բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու համար։

«Միասնական եվրոպական հարթակի հետ կա պայմանագիր, պայմանավորվածություն, արդեն փոխանցվել է մոտ 800 մլն դրամի չափով գումար՝ «Pfizer», «AstraZeneka» և «Modera» ֆիրմաների պատվաստանյութեր ձեռք բերելու համար»,- ասաց Զեյնալյանը։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ պատվաստանյութի 20 հազար չափաքանակ արդեն տրվել է Հայաստանին՝ որպես նվիրատվություն, պատվաստվել են հիմնականում բուժաշխատողները և ռիսկի խմբի քաղաքացիները:

Անդրադառնալով «AstraZeneka» պատվաստանյութի հետևանքով առաջացող առողջական խնդիրներին, նա նշեց, որ այդ մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն։ Զեյնալյանի խոսքով՝  ԵՄ Դեղերի գործակալությունը հստակ ֆիքսել է, որ մահերի անմիջական պատճառների և պատվաստումների միջև կապն ապացուցված չէ:

Պատգամավորի գնահատմամբ՝ համավարակի 2 ալիք արդեն հաղթահարել ենք։ Նրա կարծիքով՝ հիմա համավարակի 3-րդ ալիքն է, քանի որ վարակակիրների թվերը շարունակաբար աճում են, թեև վերջին մեկ շաբաթում ցուցանիշները համեմատաբար կայուն են։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի բրիտանական նոր շտամին, Նարեկ Զեյնալյանն ընդգծեց, որ դրա մահաբերության ցուցանիշն ավելի ցածր է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+