Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:24

Հանդիպում-քննարկում՝ «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման վերաբերյալ

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ: Այն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և այս հիվանդությունը հաղթահարելու միակ լուծումը պատվաստվելն է: Նախարարը հավելել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, որպեսզի լրացուցիչ քանակներ, նաև այլ պատվաստանյութեր ներկրվեն:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկները, պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ առկա գիտական տվյալները, ցուցումներն ու հակացուցումները:

Մասնագետը սպառիչ պատասխանել է թեմայի վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերին:

Ամփոփելով քննարկումը` նախարարն ընդգծել է, որ պետք է լինել զգոն, ասեկոսեներին տուրք չտալ, հիմք ընդունել բացառապես մասնագիտական կածիքները, հետևել փաստերին և նույն սկզբունքով ուղղորդել նաև բնակչությանը:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և 19-ի, Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի մարտի 18-ի հայտարարությունների համաձայն` «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը: Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խորը երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում: Չնայած Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման արդյունքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+