Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:21

Առաջարկվում է երկարաձգել COVID 19-ով զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները

Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը:

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ սանձազերծված պատերազմի հետեւանքով, ինչպես նաեւ պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը:

«Անցած երկու ամիսներին հանձնաժողովը լայնածավալ աշխատանք է իրականացրել: 10 հարցում է կատարվել՝ 333 հարցերով: Հարցերից երկուսն ուղղվել է Կառավարությանը: Հարցումներ են ուղղվել Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությանը, Հաշվեքննիչ պալատին, ՄԻՊ գրասենյակին, Համահայկական հիմնադրամին: Քննիչ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են բոլոր հարցումները եւ ընթացիկ պատասխանները: Կառավարությունից ամբողջական տեղեկատվություն ակնկալվում է ստանալ մինչեւ մարտի 30-ը: Այնուհետեւ ԱԺ քննիչ հանձնաժողովը լայնածավալ աշխատանք կսկսի տեղեկատվությունը վերլուծելու, եզրահանգումներ կատարելու ուղղությամբ, կաշխատի փորձագետների հետ, ինչից հետո կհրավիրվեն համապատասխան պաշտոնատար անձինք:  Հանձնաժողովի աշխատանքն ավարտին հասցնելու համար առաջարկվում է վերջինիս լիազորությունների ժամկետը երկարաձգել 6 ամսով»,- նշեց հանձնաժողովի նախագահը։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ եթե երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն 6 ամսից շուտ, ապա ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի ճակատագիրը:

Արկադի Խաչատրյանը համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում, եթե անգամ Քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել գործունեությունը, կատարված աշխատանքը կարող է օգտագործել հաջորդ խորհրդարանի համապատասխան քննիչ հանձնաժողովը:

«Տեղեկատվությունը կարխիվացվի եւ կփոխանցվի հաջորդ խորհրդարանին»,-նշեց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կաշխատեն արդյունքներ ունենալ մինչեւ հնարավոր ժամկետի ավարտը:

Արարատ Միրզոյանն առաջարկեց կատարած աշխատանքն ամփոփել եւ եզրակացության տեսքով հրապարակել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+