Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:35

Առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Երեկ տեղի է ունեցել Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության մեկնարկային ժողովը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի, Առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Գևորգ Սիմոնյանի, Բժշկական համալսարանի պրոռեկտոր պրն. Գառնիկ Ավետիսյանի, ինչպես նաև այս ծրագրի բոլոր գործընկերների ներկայությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։  

«Դեսպանը ողջունել է «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է բավարարել առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ֆրանսիական դերակատարների, ինչպես նաև նրանց տարբեր մասնագիտությունների գծով հայ գործընկերների միջև համակարգման անհրաժեշտությանը:

Պարոն Ժոնաթան Լաքոտը նշել է, որ առողջապահությունն առավել, քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է և որ այս նախաձեռնությունը, որն իրականացվում է հետպատերազմյան անմիջական համատեքստում, նպատակ ունի հիմք դնելու երկարաժամկետ կառուցվածքային համագործակցության:

«Առողջապահություն Հայաստան» նախաձեռնությունը Ֆրանսիայում միավորում է ավելի քան 250 առողջապահության ոլորտի մասնագետների ՝ ֆրանսիական հայտնի հաստատություններից, ինչպիսիք են Փարիզի, Մարսելի հիվանդանոցները` AP-HP, AP-HM, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցները որոնցից մի քանիսը, ինչպես, օրինակ, Լիոնի Վինատիե հիվանդանոցը, համագործակցության մի քանի նախաձեռնությունների միջոցով արդեն 20 տարուց ավել է՝ ներկա են Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+