ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրել է շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։ Այս մասին հայտնում են USAID Armenia-ից։
«Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրեց իր աջակցությունը ըստ մեր հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությունը Հայաստանին 6,6 միլիոն դոլարով։ Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան1,57 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից 106 միլիոն դոլարը՝ միայն առողջապահության ոլորտում»,- ասվում է հրապարակման մեջ։
https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3336255533062392
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







