Այսօր՝ հունիսի 22-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գնվող անձանց թվաքականը՝ նշելով, որ սա ցույց է տալիս իրավիճակի կայուն, սակայն դեռ ծանր լինելը։
«Այս պահին ծանր վիճակում գտնվում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի, իսկ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 քաղաքացի՝ գումարային 627 քաղաքացի գտնվում են ծայրահող ծանր վիճակում»,- ասաց նախարարը։
Թորոսյանը կոչ արեց պահպանել հակամաճարակային կանոնները և պատրաստ լինել այս իրավիճակում ապրել այնքան, քանի դեռ ամբողջությամբ այս մարտահրավերը չի վերացել ոչ միայն Հայաստանից, այլև՝ ամբողջ աշխարհից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







