1-ին համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողների մոտ այս 3 ամիսների ընթացքում ունենք ընդհանուր 90 հաստատված դեպք՝ 78 բուժաշխատող, 5 վարչական աշխատակից և 7 կլինիկական օրդինատոր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին 90 վարակակիրներից 81-ը կազդուրվել են և արդեն իրենց գործառույթներին են իրականացնում, իսկ 9 աշխատակից դեռ ապաքինման փուլում են: Այո, համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրենի մոտ հաստատվել է կորոնավիրուս, մեր տնօրենը մեկուսացված է, այս պահի դրությամբ, որևէ բարդություն չկա՝ ասիպտոմ է»,- գրել է Դանիելյանը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2383103408649674&id=100008501146123
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







