Կան բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսային հիվանդություններից:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հրացին՝ ինչու չեն ընդունել Համալսարանական հիվանդանոցի և «Նաիրի» ԲԿ-ի օգնությունը, իր ամբիցիանե ՞րն են պատճառը, Թորոսյանը պատասխանեց, որ պատճառը հակահամաճարակային և բուժական սկզբունքներն են.
«Եթե դուք տասը մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. և ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան և այդ սկզբունքները միշտ լինելու են և այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով ևս»,-ասաց Թորոսյանը:
Հարցին, թե խոսքն ընդամենը 10 մահճակալի մասի՞ն է եղել, Թորոսյանն ասաց՝ այո. «Մրջյունը փիղ է դարձել, խոսքը ձեր նշած Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրին», որոշում է կայացվել, որ ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսային հիվանդության բուժմանը և դա ճիշտ որոշում է, բազմաթիվ առումների առումով և որոշումը ուժի մեջ է»,-ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







