Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:12

Պատրաստվեք բուժվածների վաղվա թվին, այն այս թվից շատ-շատ մեծ կլինի. Թորոսյան

Վերջին օրերին առողջացածների թիվը գնալով աճում է՝ հակառակ մի քանի օր առաջ ձևավորված պատկերի. պատճառը ռազմավարության փոփոխությունն էր: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մայիսի կեսերին որոշվեց, որ նրանց, ում մոտ հիվանդությունն ընթանում էր առանց ախտանշանների կամ թեթև ընթացքու ուներ, տեղափոխել տնային խնամքի: Այդ պահին 1000 հոգի, դուրս գրվել է գրվել հիվանդանոցից՝ համակարգում չնշվելով որպես առողջացածներ: Այդ հիվանդներին նշանակվեց ինքնամեկուսացում:  Հետագայում պոլիկլինիկայի բժիշկները պետք է նրանց համարեին բուժված: Իսկ այդ օրերի ընթացքում բուժված համարվեցն միայն նրանք, ովքեր հիվանդանոցներից են դուրս գրվում՝ կրկնակի բացասական թեստավորումով:

«Տասնչորսերորդ օրը մոտենալուն զուգընթաց՝ փաստացի առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ տասնչորս օրվա ավարտը և այդ քաղաքացիների բուժված լինելու հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք հիվանդանոցային համակարգ ընդհանրապես չեն ընդունվում: Հետևաբար պետք է հասկանալ, որ սա պարզապես ռազմավարության փոփոխության արդյունքն էր և ոչ թե ինչ-որ ճեղքում այս հակահամաճարակային պրոցեսի»,- ասաց նախարարը:

Թորոսյանը շեշտեց, պետք չէ  զգոնությունը  կորցնել: Նրա գնահատմամբ՝ վարակի զսպումը դեռ երկար կմնա:

Թորոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց 100 տոկոս կարգապահությամբ պահպանել դիմակների կրման, սոցիալական հեռավորության պահպանման և ձեռքերը ախտահանելու կանոնները:
Նրա խոսքով՝ մարդիկ, հնարավոր է, հոգնել են այդ կանոնները լսելուց, բայց դրանցից բացի՝ կանխարգելման այլ մեթոդներ չկան:

Նախարարը նշեց, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մեծ է, բայց  նոր ծավալումների շնորհիվ դեռ կարողանում են հոգ տանել հիվանդների մասին:

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից կրկին դրդված նորից թուլանանք և վարքագծային վերադարձ իրականացնենք նախորդ մեր իմացած նորմալ վարքագծին: Պատրաստվեք վաղը բուժվածների մեծ թվին, այն այս թվից շատ-շատ մեծ կլինի, բայց դրանք այն քաղաքացիներն են, որոնք տանն են և հարաբերականորեն թեթև, առանց սիմպտոմների: Եվ մենք, նրանց 14 օրը լրանալուն պես՝ նրանց ֆիքսում ենք որպես բուժված»,- հայտարարեց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ունեցել ենք 350 նոր դեպք և 352 առողջացած քաղաքացի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+