Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ չնայած բազմաթիվ մասնագետներին պնդումներին, թե ախտանշաններ չունեցող հիվանդներից կորոնավիրուսը փոխանցվում հաճախ է առողջներին, փորձը ցույց է տալիս, կորոնավիրուսի տարածումը առանց ախտանիշների մարդկանցից «հազվադեպ է» լինում:
Այս մասին գրում է CNN-ը՝ հղում կատարելով երկուշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ամերիկացի համաճարակաբան-ինֆեկցիոնիստ Մարիա Վան Կերհովեի հնչեցրած խոսքերին: Վերջինս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում զբաղեցնում է կորոնավիրուսային հարցերով տեխնիկակական, ինչպես նաև առաջացող հիվանդությունների ու զոոնոզների (վարակիչ հիվանդություններ, ոորոնք հատուկ են միայն կենդանիներին) բաժնի պատասխանատուի պաշտոնը:
«Մեր ունեցած տվյալներվ, երևում է, որ ասիմպտոմ մարդուց վարակի փոխանցումը երկրորդ անձին հազվադեպ է լինում»,-ասել է Մարիա Վան Կերհովեն:
Նա նշել որ ԱՀԿ-ն մի շարք զեկույցներ ունի՝ կազմված վարակի փոխանցման մանրակրկիտ հետազոտություն իրականացնող երկրների փորձից: Նրանք հետևում են ասիմպտոմ դեպքրերին, հիվանդների շփումներին, և ասիմպտոմ դեպքերից վարակի փոխանցում չեն նշում: Դա հազվադեպ է լինում և գրականության մեջ հրապարակված չէ:
«Մենք անըդհատ հետևում ենք այդ տվյալներին՝ փորձելովով ավելի շատ տեղեկատվություն հավաքել՝ այդ պնդումը հիմնավորելու համար: Ամեն դեպքում, ասիմպտոմ անհատը հիվանդությունը հազվադեպ է փոխանցում մյուսներին», ասել է Կերհովեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







