Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց, շփվել հիվանդների, բժիշկների հետ, ծանոթացել պայմաններին:
Քաղաքացիները Փաշինյանին պատմում էին, թե ինչ պայմաններում են վարակվել և ինչպես է ընթանում հիվանդությունը: Քաղաքացիերից մեկը առիթը բաց չթողեց շնորհակալություն հայտնելու Շտապօգնության ծառայության բժիշկներին, հատկապես իրեն հիվանդանոց տեղափոխած Արամ Կարապետյան անունով բժշկին:
Հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վարչապետին ներկայացրեց նմուշռման սենյակն ու պայմանները:
Նախարարն ու վարչապետն այցելեցին նաև հիվանդանոցին կից մի քանի օրում կառուցված մոդուլային հիվանդասենյակները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







