Բյուրեղավանի ծորակի ջրից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության վերջնական արդյունքները պատրաստ կլինեն ամենաուշը սեպտեմբերի 10-ին, Armenia Today-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մամուլի ծառայությունից։
Ջրի նմուշառման մասին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 6-ին՝ Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով վեց քաղաքացու բուժօգնության դիմելուց հետո։
Օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հատվածներից վերցված ջրի նմուշներում շեղումներ չէին հայտնաբերվել։ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել նաև հուլիսին, երբ բուժօգնության էր դիմել 60 քաղաքացի։ Այդ ժամանակ ջրի երկու նմուշում ընդհանուր կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







