Եթե որևէ անձ չունի ոչ մի գանգատ, բայց այս կամ այն պատճառով դիմել է բժշկի, եղել է կոնտակտավոր, հետազոտել են ու հայտնաբերել կորոնավիրուս, ապա նրան ոչ մի դեղորայք պետք չէ նշանակել։ Այս մասին այսօր Կորոնավիրուսի թեմայով ակադեմիական քննարկման ժամանակ ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմովոնյանը։
Նա զգուշացրեց, որ այս հիվանդության դեպքում ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, առավել ևս հակաբիոտիկներ ընդունել, քանի որ, թեև հակաբիոտիկները մեծ նշանակություն ունեն բժշկության մեջ, դրանք կարող են նաև ընկճել իմունիտետը։
Նա ասիմպտոմ դեպքերի համար խորհուրդ տվեց միայն հետևել ինքնազգացողությանը և դրա ցանկացած փոփոխության դեպքում անմիջապես դիմել բժշկի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







